Առաջին փուլի հաջողված մեկնարկից հետո, Ամիօ բանկն այս տարի շարունակում է Amio Era կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասշտաբային ծրագիրը։
Մեծ կարևորություն տալով կրթությանը որպես ամենաֆունդամենտալ ներդրում հասարակության զարգացման գործում՝ Ամիօ բանկը նախաձեռնել է ուսանողների կրթության ֆինանսավորման ծրագիր:
Ծրագրի շրջանակում, մրցութային կարգով ֆինանսական առավել խոցելի խմբերից ընտրվելու են բարձր և միջին առաջադիմությամբ ուսանողներ: Ընտրված ուսանողներն Ամիօ բանկի կողմից կստանան իրենց հաջորդ տարվա կրթավճարի ֆինանսավորումը, ինչպես նաև մեզ մոտ աշխատելու հնարավորություն:
Լրացրու դիմում-հայտըԵրևանի պետական համալսարան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Հայկական պետական մանկավարժական համալսարան
Հայաստանում ֆրանսիական համալսարան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Հայ-Ռուսական Համալսարան
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ
Շիրակի մարզի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան
Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
փուլ
Հայտի լրացում և մոտիվացիոն նամակի ներկայացում
փուլ
Անհատական հարցազրույց
փուլ
Թիմային աշխատանք՝ բիզնես քեյսի (բիզնես խնդիրների) լուծում
Դիմել կարող են առաջինից երրորդ կուրսերի ուսանողները՝ իրենց հաջորդ ուսումնական տարվա համար: Դիմումներն ընդունվում են բացառապես օնլայն լրացված հայտի հիման վրա: Դիմումը լրացնելուց հետո կուղարկվի հաստատող պատասխան:
Երեք փուլերի ընդհանուր գնահատականների հիման վրա լավագույն մինչև 50 ուսանողները կդառնան Amio Era ծրագրի մասնակից: Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար դիմիր քո բուհի դեկանատ, ինչպես նաև օգտակար տեղեկատվություն կարող ես գտնել Amio Era-ի ինստագրամյան էջում։
Մաղթում ենք քեզ հաջողություն, կհանդիպենք Ամիօ ժամանակաշրջանում։
Ծրագիրը հովանավորվում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից
Ծրագիրը հովանավորվում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից