ՀայերենEnglishРусский
Education

Կրթությունը

հնարավորություն է

Ամիօ Բանկը մեկնարկում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջին մասշտաբային ծրագիրը:

Բարձրագույն կարևորություն տալով կրթությանը որպես ամենաֆունդամենտալ ներդրում հանրության զարգացման գործում՝ Ամիօ Բանկը նախաձեռնել է ուսանողների կրթության ֆինանսավորման ծրագիր:

Ծրագրի շրջանակում մրցութային կարգով ֆինանսական առավել խոցելի խմբերից ընտրվելու են բարձր առաջադիմությամբ մինչև 25 ուսանողներ: Ընտրված ուսանողներն Ամիօ Բանկի կողմից կստանան իրենց հաջորդ տարվա կրթավճարի ֆինանսավորում, ինչպես նաև մեզ մոտ աշխատելու հնարավորություն:

Լրացրու դիմում-հայտը
Girl

Ծրագրին մասնակցում են հետևյալ բուհերը․

Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հայկական պետական մանկավարժական համալսարան

Հայկական պետական մանկավարժական համալսարան

Հայաստանում ֆրանսիական համալսարան

Հայաստանում ֆրանսիական համալսարան

Հայաստանի  ազգային պոլիտեխնիկական համալսարան

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Հայ-Ռուսական Համալսարան

Հայ-Ռուսական Համալսարան

Ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով և բաղկացած է երեք փուլերից.

    փուլ

    Հայտի լրացում և մոտիվացիոն նամակի ներկայացում

    փուլ

    Թիմային աշխատանք՝ բիզնես քեյսի (բիզնես խնդիրների) լուծում

    փուլ

    Անհատական հարցազրույց

Դիմել կարող են առաջինից երրորդ կուրսերի ուսանողները՝ իրենց հաջորդ ուսումնական տարվա համար: Դիմումներն ընդունվում են բացառապես օնլայն լրացված ֆորմայի հիման վրա: Դիմումը լրացնելուց հետո կուղարկվի հաստատող պատասխան: Դիմումի ֆորման հասանելի կլինի մինչև 2024 թվականի հունիսի 29-ը:

Երեք փուլերի ընդհանուր գնահատականների հիման վրա լավագույն մինչև 25 ուսանողները կդառնան AMIO ERA ծրագրի մասնակից: Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար դիմիր քո բուհի դեկանատ ինչպես նաև օգտակար տեղեկատվություն կարող ես գտնել AMIO ERA-ի ինստագրամյան էջում։

Մաղթում ենք քեզ հաջողություն, կհանդիպենք Ամիօ Ժամանակաշրջանում

Սիրով՝ ԱՄԻՕ

Ծրագիրը հովանավորվում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից

Ծրագիրը հովանավորվում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից