Առաջին փուլի հաջողված մեկնարկից հետո Ամիօ բանկն այս տարի շարունակում է AMIO ERA կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասշտաբային ծրագիրը։
Մեծ կարևորություն տալով կրթությանը որպես ամենաֆունդամենտալ ներդրում հանրության զարգացման գործում՝ Ամիօ բանկը նախաձեռնել է ուսանողների կրթության ֆինանսավորման ծրագիր:
Ծրագրի շրջանակում մրցութային կարգով ֆինանսական առավել խոցելի խմբերից ընտրվելու են բարձր առաջադիմությամբ ուսանողներ: Ընտրված ուսանողներն Ամիօ բանկի կողմից կստանան իրենց հաջորդ տարվա կրթավճարի ֆինանսավորումը, ինչպես նաև մեզ մոտ աշխատելու հնարավորություն:
Մասնակցության հայտերի հավաքագրման մեկնարկի մասին՝ շուտով
փուլ
Հայտի լրացում և մոտիվացիոն նամակի ներկայացում
փուլ
Թիմային աշխատանք՝ բիզնես քեյսի (բիզնես խնդիրների) լուծում
փուլ
Անհատական հարցազրույց
Դիմել կարող են առաջինից երրորդ կուրսերի ուսանողները՝ իրենց հաջորդ ուսումնական տարվա համար: Դիմումներն ընդունվում են բացառապես օնլայն լրացված հայտի հիման վրա: Դիմումը լրացնելուց հետո կուղարկվի հաստատող պատասխան:
Երեք փուլերի ընդհանուր գնահատականների հիման վրա լավագույն մինչև 25 ուսանողները կդառնան AMIO ERA ծրագրի մասնակից: Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար դիմիր քո բուհի դեկանատ ինչպես նաև օգտակար տեղեկատվություն կարող ես գտնել AMIO ERA-ի ինստագրամյան էջում։
Մաղթում ենք քեզ հաջողություն, կհանդիպենք Ամիօ Ժամանակաշրջանում
Սիրով՝ Ամիօ
Ծրագիրը հովանավորվում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից
Ծրագիրը հովանավորվում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ կողմից